Մեր մասին

՛՛EduCompass՛՛-ի հիմնադիրներն իրենց մասնագիտական պատրաստվածությունն անընդհատ կատարելագործելու ձգտումով առաջնորդվող անձինքն են: Կրթություն ստանալով Հայաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական մի շարք երկրների բարձրագույն կրթական հաստատություններում՝ նրանք ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ ու փորձառություն են ձեռք բերել համապատասխան ուսումնառության բնագավառներում, այլև շարունակաբար զարգացրել են իրենց հմտությունները՝ որպես մանկավարժներ, ակադեմիական խորհրդատվության, մենթորինգի և քոուչինգի մասնագետներ:


«Մենք որոշեցինք աջակցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ աշխարհի ամենագրավիչ կրթական կենտրոններից երկուսում գտնվող լավագույն համալսարաններում որակյալ կրթություն ստանալու մեծ ձգտում ունեցող հայ երիտասարդներին։ Մեզ ոգեշնչեցին մեր անձնական պատմությունները՝ որպես միջազգային ուսանողներ, այսօր արդեն՝ որպես արտերկրում սովորող աշակերտների ծնողներ»։

ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Thumb

Անուշ Աղաբալյանը ՛՛EduCompass՛՛-ի համահիմնադիրներից է: Բնակվելով և աշխատելով Լոնդոնում` նա լավագույնս տիրապետում է բրիտանական կրթական համակարգի բոլոր առանձնահատկություններին և համալսարանների ցանկին, քաջատեղյակ է հայկական, եվրոպական և ամերիկյան ուսումնական գործընթացների հետ ունեցած տարբերություններին և պատրաստ է իր գիտելիքներով ու փորձով օգտակար լինել հայ ուսանողներին

Անուշ Աղաբալյան

համահիմնադիր
Thumb

Լուսինե Գալաջյանը Հայաստանի և արտերկրի տարբեր բուհերում դասավանդման, ակադեմիական խորհրդատվության և քոուչինգի 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է: Ներկայումս նա բնակվում է Բոստոնում և ակադեմիական խորհրդատվություն է տրամադրում Մասաչուսեթսի ամենահին համալսարաններից մեկում՝ Դին քոլեջում։

Լուսինե Գալաջյան

համահիմնադիր

Քաջատեղյակ լինելով այն բոլոր մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարի յուրաքանչյուր միջազգային ուսանող` մեր մասնագետները պատրաստ են անհատական խորհրդատվություն տրամադրել, և աջակցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կրթական համակարգերին ծանոթանալու և բազմաթիվ կրթական հաստատություններից ձեզ համապատասխանը գտնելու հարցում։

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

Անհատական խորհրդատվություն

Մենք ձեզ կտրամադրենք անհատական ուղեցույց, որտեղ դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն խորհրդատվության դիմելու առաջին իսկ օրվանից սկսած մինչև կրթական հաստատություն ձեր ընդունելությունը։

Մեր աջակցության հիմքում ընկած են ձեր անհատական կարիքներն ու հետաքրքրությունները:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Սեր դեպի կրթությունը

Կրթության նկատմամբ սերը և գիտելիքով ճանապարհ հարթելը կյանքի նշանաբաններ են: Առաջնորդվելով դրանցով՝ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ և նպաստել որպես ուժեղ ու մրցունակ մասնագետ ձեր կայացմանը:

Ձեր հաջողությունը մեր գործունեության առանցքն է:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Մենք անցել ենք կրթական նույն ճանապարհը

Մեզ համար Հարվարդը, Թաֆթս համալսարանը, Ֆլեթչերի դպրոցը, Ամստերդամի համալսարանը, Ռաուլ Վալլենբերգի դպրոցը, Մաստրիխտի կառավարման դպրոցը Մայր բուհեր են և ոչ թե պարզապես կրթական հաստատություններ:

Մեր խորհրդատուները, քանիցս անցած լինելով ընդունելության գործընթացների միջով՝ իրենց անձնական փորձառությամբ գիտեն, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, ինչպես հնարավորինս սահուն և կազմակերպված հասնել ձեր նպատակի իրագործմանը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Մասնագիտական կողմնորոշում/

Ոչ միայն կրթությունը, այլև աշխատանքային փորձառությունը տարբեր ոլորտներում՝ կրթական հաստատություններում, ՄԱԿ-ում, բարեգործական հիմնադրամներում, կառավարություններում և երիտասարդական կազմակերպություններում, հնարավորություն են տալիս մեզ հասկանալ ճիշտ ընտրված մասնագիտության կարևորությունը:

Մենք կօգնենք ձեզ ընտրել այն կրթական ծրագիրը, որը լավագույնս կնպաստի ձեր մասնագիտական զարգացմանն ու նպատակների իրականացմանը։
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Մենք գտնվում ենք Բոստոնում (ԱՄՆ) և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)

Մեր ֆիզիկական ներկայությունը աշխարհի երկու կրթական կենտրոններում հնարավորություն է տալիս մշտապես տեղեկացված լինել տեղի բարձրագույն կրթական համակարգերում տեղի ունեցող զարգացումներին և իրազեկել մեր դիմորդներին։

Մենք տրամադրում ենք բազմալեզու աջակցություն

Մեր խորհրդատուները հաղորդակցվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Նրանք կօգնեն ձեզ հասկանալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կրթական համակարգերի առանձնահատկությունները, ընդունելության գործող ընթացակարգերը, ինչպես նաև կաջակցեն արտերկրի համալսարաններ ձեր կրթական և արտադասարանական ձեռքբերումները ներկայացնելու գործում: