Նորություններ: 13 ապրիլի, 2022 թ.

Համալսարանների վարկանիշները 2022 թվականին

U.S. News-ի համաձայն ԱՄՆ առաջին 10 ազգային համալսարանների վարկանիշային աղյուսակը 2022-ին փոփոխության չենթարկվեց՝ բացառությամբ չնչին վերադասավորումների։

Նյու Ջերսիում գտնվող Փրինսթոնի համալսարանը կրկին զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանը, Մասաչուսեթսում գտնվող Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը (MIT) կիսում են 2-րդ հորիզոնականը։

Կոլումբիայի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը մեկ հորիզոնականով բարելավել են իրենց նախորդ տարվա վարկանիշները: Մինչդեռ Կոնեկտիկուտում գտնվող Յեյլի համալսարանը զիճել է նախկինում զբաղեցրած չորրորդ հորիզոնականը և այժմ զբաղեցնում է 5-րդը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Նորություններ: 26 հունվարի, 2022 թ.

2022 թվականի հունվարին Միջազգային բուհական խորհուրդը հայտարարեց «Թվային SAT»-ին (SAT-Ընդունելության ընդհանրական քննություն) անցնելու իր որոշման մասին: Արդեն 2023 թ. Գարնանն այն առաջինը հանձնողների շարքերում կլինեն նաև 2024 թ. բուհական ընդունելությանը մասնակցող միջազգային դիմորդները:

Նորություններ: 21 հունվարի, 2022 թ.

2022 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ-ի Ներքին անվտանգության հարցերով նախարարությունը հրապարակեց STEM (science, technology, engineering and mathemitics) ոլորտում կրթական ծրագրերի նորացված ցանկը՝ ավելացնելով 22 մասնագիտական որակավորում։ ԱՄՆ կառավարությունն օգտագործում է STEM կրթական ծրագրերի ցանկը համապատասխան մասնագիտական որակավորում և F-1 ուսանողական վիզա ունեցող ուսանողներին 2 տարի ժամկետով ՛"OPT" (Optional Practice Training), այլ կերպ ասած, հետբուհական գործնական վերապատրաստման նպատակով աշխատանքի իրավունք տալու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԱՄՆ-ում «ոչ պարտադիր» թեստեր հանձնելու շարժումը սկսվել է դեռևս 2001 թվականին` մի քանի ուսումնասիրությունների արդյունքում։ Դրանք ապացուցեցին, որ ավագ դպրոցի գնահատականները և ոչ թե SAT թեստերի պատասխաններն են ապագա դիմորդի համալսարանական առաջադիմության լավագույն ցուցանիշը: Այդ ժամանակից ի վեր` ԱՄՆ-ի մի շարք քոլեջներ իրականացնում են «ոչ պարտադիր» թեստերի քաղաքականություն և կիսվում իրենց արդյունքներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ