Ցանկանում եք սովորել արտերկրո՞ւմ, դիմե՛ք մեր խորհրդատուներին։ Նրանք կուղղորդեն ձեզ և կաջակցեն ընդունելության բոլոր փուլերը հաղթահարելու գործում։ Մեր առաջնահերթությունն է ընդունելության գործընթացը հնարավորինս հասանելի դարձնել թե՛ դիմորդի, թե՛ ծնողի համար։
Ստորև ներկայացված են առաջարկվող «Փաթեթային» և “A la Carte” ծառայությունները։ «Փաթեթային» տարբերակը ներառում է այն բոլոր ծառայությունները, որոնցից դիմորդներն օգտվում են ընդունելության ողջ գործընթացում։ “A la Carte”-ը հնարավորություն է տալիս «Փաթեթային» տարբերակից ընտրել դիմորդին անհրաժեշտ առանձին ծառայությունը։
Բոլոր փաթեթները, ինչպես նաև “A la Carte” ծառայություններն առաջարկում են մեկ անվճար խորհրդատվություն։ Փաթեթները ներառում են 5 տարբեր համալսարանների կամ նույն համալսարանում 5 տարբեր կրթական ծրագրերի համար դիմում-հայտերի պատրաստմանն աջակցություն։