A la Carte


"A la Carte" ծառայություններից օգտվելու դեպքում դուք անհատական հանդիպումներ կունենաք մեր խորհրդատուների հետ, ովքեր կծանոթանան ձեր նախասիրություններին և կարողություններին, կուսումնասիրեն և կվերլուծեն ձեր հայտադիմումներին վեբարերող անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ծանոթացե՛ք "A la Carte" ծառայությունների ցանկին և օգտվեք ձեզ անհրաժեշտ առանձին ծառայություններից։ ՛՛A la Carte՛՛ ծառայությունների շրջանակներում կազմակերպված հանդիպումները ժամավճարով են. խորհրդատվական առաջին հանդիպումն անվճար է: “A la Carte” ծառայությունները կարող են օգտակար լինել նաև մագիստրատուրա, ասպիրանտուրա կամ դոկտորանտուրա (graduate and post-graduate studies) դիմող ուսանողների համար։


  • Առաջին հանդիպումից առաջ անհրաժեշտ է լրացնել գնահատման հարցաթերթիկը, որպեսզի խորհրդատուն նախապատրաստվի, անհրաժեշտ հարցեր և առաջարկություններ մշակի։
  • Հարցաթերթիկն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստով կստանաք անվճար խորհրդատվության հրավեր: Հանդիպման ձևաչափը ենթադրում է և՛ ծնողի, և՛ դիմորդի մասնակցությունը։
  • Հանդիպման ընթացքում դուք կզրուցեք ձեր հետաքրքրությունների, ուսման բնագավառում նվաճումների, անգլերենի իմացության մակարդակի մասին, կքննարկեք ձեր նախընտրած համալսարաններին, կրթական ծրագրերին, արտալսարանային զբաղվածությանն ու հոբբիներին, նաև ուսման ծախսերին վերաբերող հարցեր։
  • Մեր խորհրդատուները կպատասխանեն ձեր հարցերին, հետադարձ կապի միջոցով կներկայացնեն համատեղ աշխատանքի ժամանակացույցը և նախնական բյուջեն:
  • Համագործակցության ձևաչափի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո կողմերի միջև կկնքվի պայմանագիր։

Բուհի ընտրությունը երիտասարդների համար ամենակարևոր որոշումներից մեկն է: Դիմորդների հետ անհատական ​​հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս բացահայտել նրանց ակադեմիական հետաքրքրությունները և աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Բուհի ընտրությունը երիտասարդների համար ամենակարևոր որոշումներից մեկն է: Դիմորդների հետ անհատական ​​հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս բացահայտել նրանց ակադեմիական հետաքրքրությունները և աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ձեզ հետ ունեցած հանդիպումների արդյունքում կկազմվի և ձեր ուշադրությանը կներկայացվի ցուցակ, որտեղ ներկայացված կլինեն ձեր ակադեմիական կարողություններին և նախընտրած մասնագիտական ծրագրերին համապատասխան մինչև 10 համալսարան։ Ցուցակը կարտացոլի նաև յուրաքանչյուր բուհի տարեկան ընդունելության վիճակագրությունը։ Այնուհետև` քննարկումների արդյունքում, մեր խորհրդատուները կօգնեն ձեզ ընտրել այն 5-6 համալսարանները կամ նույն համալսարանում առաջարկվող մասնագիտական ծրագրերը, որտեղ կորոշեք ընդունելության հայտեր ներկայացնել։

Հայտադիմումների վերջնաժամկետներին հետևելու, դրանք չխախտելու, ընդունելության գործընթացի բոլոր պահանջները բավարարելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմել մեկ ընդհանրական ժամանակացույց՝ ձեր ցանկում տեղ գտած բոլոր համալսարանների պահանջների վերաբերյալ։

Կախված համալսարանից և նրա գտնվելու վայրից՝ ընդունելության պահանջները հաճախ տարբեր են։ Մեր խորհրդատուները կաջակցեն ձեզ կազմել ձեր անհատական ժամանակացույցը և պահպանել սահմանված վերջնաժամկետները։

Բուհ ընդունելության կարևոր պայմաններից է ստանդարտացված թեստերի հանձնումը։ Մենք խորհրդատվություն կտրամադրենք պահանջվող թեստերի (SAT, ACT, GMAT, GRE), անգլերեն լեզվի իմացությունը ստուգող թեստերի (TOEFL, IELTS, Duolingo), ինչպես նաև պորտֆոլիոների (նկարչական, ճարտարապետական և այլն) վերաբերյալ։

Մեր խորհրդատուները կաջակցեն ձեզ համալսարաններ/քոլեջներ ներկայացվող հայտադիմումները լրացնելու գործում՝ հիմք ընդունելով ձեր ակադեմիական և անձնական բնութագիրը, ձեռքբերումները։ Խորհրդատուները նաև կօգնեն ձեզ հետևել վերջնաժամկետներին և ավարտուն տեսքի բերել հայտադիմումների փաթեթները։

Էսսենները և մոտիվացիոն նամակները դիմորդների համար լավագույն միջոցն են իրենց արժանիքները և ապագայի ծրագրերը քոլեջներին և համալսարաններին ներկայացնելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս դիմորդներին հիմնավորել, թե ինչու են հետաքրքրված տվյալ մասնագիտական ծրագրով, ընդգծել իրենց ակադեմիական կարողություններն ու անհատականությունը։ Էսսենները և մոտիվացիոն նամակները ընդունելության գործընթացի հիմնական բաղադրիչներն են, որ ներկայացվում են հայտադիմումների հետ` ի հավելումն ավարտական դիպլոմների և միջուկների, ինչպես նաև թեստերի արդյունքների։

Էսսեներ և մոտիվացիոն նամակներ կազմելը ժամանակատար և աշխատատար գործընթաց է դիմորդների համար։ Մեր խորհրդատուները կօգնեն գրել տպավորիչ և ձեր անհատականությունն ընդգծող էսսեներ:

Կախված համալսարանից և մասնագիտական ոլորտից, ի հավելումն հիմնական էսսեի կամ մոտիվացիոն նամակի` դիմորդից կարող են պահանջվել լրացուցիչ թեմատիկ էսսեներ։ Այս դեպքում նույնպես մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Մեր խորհրդատուները կուղղորդեն ձեզ ողջ ընթացքում՝ տրամադրելով մոտիվացիոն նամակների և էսսեների բովանդակության, ոճի և կառուցվածքի վերաբերյալ խորհրդատվություն, կօգնեն նաև թեմաների ընտրության հարցում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր խորհրդատուները չեն կարող ձեր փոխարեն էսսեներ և մոտիվացիոն նամակներ գրել։ Ընդունելության հանձնաժողովների ներկայացուցիչները բավական հմուտ են և հեշտությամբ կհասկանան, թե որ էսսեներն ու մոտիվացիոն նամականերն են գրվել ձեր կողմից, որոնք՝ ձեր փոխարեն

Մեր խորհրդատուները կօգնեն ձեզ պատրաստել պրոֆեսիոնալ ինքնակենսագրականներ՝ ընդգծելով ձեր ակադեմիական կարողությունները և մասնագիտական ​​ձեռքբերումները (սա հիմնականում կիրառելի է մագիստրատուրա դիմող ուսանողների համար, ովքեր ունեն մասնագիտական ​​կամ կամավորական աշխատանքային փորձ):

Մեր խորհրդատուները կօգնեն ձեզ ընտրել երաշխավորագիր-նամակների հեղինակներին, ինչպես նաև կաջակցեն վերջիններիս հետ հաղորդակցման և վերջնաժամկետների պահպանման պայմանավորվածություն ձեռք բերելու հարցերում:

Պահանջվող փաստաթղթերի (դիպլոմներ, վկայականներ, գնահատականների միջուկներ, այլ) ժամանակին և պատշաճ ներկայացումը հայտադիմումների պատրաստման անբաժանելի մասն է: Մենք խորհրդատվություն կտրամադրենք հավաստագրման, թարգմանչական և նոտարական ծառայությունների վերաբերյալ՝ յուրաքանչյուր քոլեջի/համալսարանի պահանջներին համապատասխան:

Մեր խորհրդատուները թարգմանչական և նոտարական ծառայություններ չեն մատուցում։

Խորհրդատուն մշտական կապի մեջ կլինի ձեզ հետ համատեղ աշխատանքի ողջ ընթացքում: Մենք նաև կհեշտացնենք բուհերի հետ ձեր հաղորդակցության գործընթացը թե՛ դիմումները ներկայացնելու ընթացքում, թե՛ բուհերից հետադարձ կապի ժամանակ:

Որոշ համալսարանների ընդունելության հանձնաժողովներ, նախքան որոշում կայացնելը, դիմորդին հրավիրում են հարցազրույցի։ Լավագույնս պատրաստվելու և համապատասխան տպավորություն թողնելու համար մենք կտրամադրենք մասնագիտական խորհրդատվություն և փորձնական հարցազրույց կանցկացնենք ձեզ հետ:

Մեր խորհդատուները կարող են աջակցություն տրամադրել նաև այն ուսանողներին, որոնք ցանկանում եմ Հայաստանի բուհերից տեղափոխվել ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի համալսարաններ և ուսումը շարունակել արտերկրում։

Մի համալսարանից մյուսը տեղափոխվելը որոշ դեպքերում կարող է հարթ և սահուն լինել, որոշ դեպքերում` երկար և հոգնեցուցիչ։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր քոլեջ կամ համալսարան ունի տեղափոխման իր քաղաքականությունն ու ընթացակարգերը: Շատ կարևոր է ճիշտ գնահատել այն կրեդիտների քանակը, որոնք հնարավոր է տեղափոխել հայաստանյան բուհերից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համալսարաններ։

Մենք կօգնենք ձեզ պլանավորել գործընթացը, ծանոթանալ ձեր ընտրած բուհերի պահանջներին, ներկայացնել տեղեկատվություն անհրաժեշտ փաստաթղթերի և ծրագրերի մասին, անհրաժեշտության դեպքում դիմել գնահատականների համապատասխանեցման հարցերով զբաղվող ծառայությունների: Կան քոլեջներ և համալսարաններ, որ իրենք են իրականացնում տվյալ գործընթացը կամ առաջարկում են դիմել գնահատող այլ կազմակերպությունների:

Ժամանակին պետք է պլանավորել աշխատանքը, քանի որ գնահատող կազմակերպությունից կարող է մի քանի ամիս պահանջվել ձեր հաշվետվությունները պատրաստելու և ներկայացնելու համար: