Համապարփակ փաթեթը նախատեսված է այն դիմորդների համար, որոնք դիմում են մեր ծառայություններին նախապես՝ ավագ դպրոցի նախավերջին՝ 11-րդ դասարանում
Այս փաթեթի ընտրության դեպքում դիմորդներն ու նրանց ծնողներն ավելի շատ ժամանակ կունենան համալսարանների ընդունելության պահանջներին ծանոթանալու և նախապատրաստվելու համար։ Երկու ուսումնական տարվա ընթացքում մենք կաջակցենք ձեզ այս գործում՝ հաշվի առնելով ձեր անհատական կարիքներն ու նախասիրությունները: Մենք կօգնենք ձեզ կառուցել անհատական մրցակցային ինքնակենսագրական (Resume), որը կտանի ձեզ դեպի այն քոլեջ կամ համալսարան, որ կընտրեք ձեր մասնագիտական և անձնային զարգացման համար։
Դուք բավարար ժամանակ կունենաք ամառային դպրոցներ հաճախելու, համալսարաններ այցելելու, անհրաժեշտ թեստեր հանձնելու, էսսեներ պատրաստելու, համալսարանների կողմից ակնկալվող համապատասխան կամավորական փորձ ձեռք բերելու համար: Նախօրոք սկսելը ոչ միայն կնվազեցնի սթրեսը, այլև ճիշտ ընտրության հնարավորություն կտա։ Որոշումները հիմնված կլինեն ձեր կարողությունների և առաջնահերթությունների և ոչ վերջնաժամկետների վրա։
Այս փաթեթը ներառում է անհատական հանդիպումներ՝ մինչև 30 ժամ ընդհանուր տևողությամբ։ Նշված հանդիպումներին պատրաստվելու համար մեր խորհրդատուները նախապես կատարում են ծավալուն հետազոտություններ՝ յուրաքանչյուր բուհի և հայտադիմումի պահաջների հստակեցման, ինչպես նաև փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ։ Ընդունելությանն աջակցության ողջ ընթացքում դուք ուղիղ կապի մեջ կլինեք ձեր անձնական խորհրդատուի հետ և կստանաք պատասխաններ ձեր բոլոր հարցումների վերաբերյալ:
Փաթեթում ներառված ծառայություններ
Վերը նշված յուրաքանչյուր ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի "A la Carte" բաժնում