Անվճար խորհրդատվություն


Խորհրդատվական անվճար հանդիպումը հնարավորություն է տալիս դիմորդներին և նրանց ծնողներին ծանոթանալ մեր խորհրդատուների հետ, ուրվագծել համագործակցության շրջանակները և սահմանել ակնկալվող վերջնանպատակը։

  • Առաջին հանդիպումից առաջ անհրաժեշտ է լրացնել գնահատման հարցաթերթիկը, որպեսզի խորհրդատուն նախապատրաստվի, անհրաժեշտ հարցեր և առաջարկություններ մշակի։
  • Հարցաթերթիկն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստով կստանաք անվճար խորհրդատվության հրավեր: Հանդիպման ձևաչափը ենթադրում է և՛ ծնողի, և՛ դիմորդի մասնակցությունը։
  • Հանդիպման ընթացքում դուք կզրուցեք ձեր հետաքրքրությունների, ուսման բնագավառում նվաճումների, անգլերենի իմացության մակարդակի մասին, կքննարկեք ձեր նախընտրած համալսարաններին, կրթական ծրագրերին, արտալսարանային զբաղվածությանն ու հոբբիներին, նաև ուսման ծախսերին վերաբերող հարցեր։
  • Մեր խորհրդատուները կպատասխանեն ձեր հարցերին, հետադարձ կապի միջոցով կներկայացնեն համատեղ աշխատանքի ժամանակացույցը և նախնական բյուջեն:
  • Համագործակցության ձևաչափի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո կողմերի միջև կկնքվի պայմանագիր։