Էքսպրես փաթեթը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր խորհրդատվական ծառայության են դիմում ավագ դպրոցի վերջին տարում կամ մտադիր են Հայաստանի համալսարաններից տեղափոխվել ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի համալսարաններ: Էքսպրես փաթեթն ավելի պարտավորեցնող է թե՛ դիմորդների, թե՛ մեր խորհրդատուների համար, ինչպես ժամանակացույցեր կազմելու, այնպես էլ ժամկետները խստորեն պահպանելու տեսանկյունից:
Այս փաթեթը ներառում է անհատական հանդիպումներ՝ մինչև 20 ժամ ընդհանուր տևողությամբ։ Նշված հանդիպումներին պատրաստվելու համար մեր խորհրդատուները նախապես կատարում են ծավալուն հետազոտություններ յուրաքանչյուր բուհի և հայտադիմումի պահանջների հստակեցման, ինչպես նաև փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ։ Ընդունելությանն աջակցության ողջ ընթացքում դուք ուղիղ կապի մեջ կլինեք ձեր անձնական խորհրդատուի հետ և կստանաք պատասխաններ ձեր բոլոր հարցումների վերաբերյալ:
Փաթեթում ներառված ծառայություններ
Յուրաքանչյուր ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ "A la Carte" բաժնում: