Ուղևորություն համալսարան


Արտերկրում կրթական նոր համակարգին, տեղի մշակույթին հարմարվելը ուսումնական ճանապարհորդության ամենակարևոր մարտահրավերներից է։

Ելնելով մեր անձնական փորձից՝ մենք քաջատեղյակ ենք այն բոլոր դժվարություններին, որոնք պետք է հաղթահարի արտերկրում կրթություն ստացող յուրաքանչյուր միջազգային ուսանող։ Կրթական և գնահատման համակարգերի տարբերությունները, մշակույթի և հաղորդակցման ոճի առանձնահատկությունները, բազմաթիվ այլ մարտահրավերներ, անշուշտ, հաղթահարելի են։

Մենք ուրախ կլինենք աջակցել ձեզ համալսարանների կողմից կազմակերպվող նախապատրաստական ծրագրերի (orientation weeks), դասընթացների և մասնագիտական առարկաների ընտրության հարցերում:

  • Աջակցություն վիզայի ձեռքբերման գործընթացին

    Մենք կարող ենք խորհրդատվություն տրամադրել պահանջվող ուսանողական վիզայի տեսակի վերաբերյալ, աջակցել վիզայի տրամադրման դիմում-հարցաթերթիկը լրացնելու, դեսպանատներում հարցազրույցի նախապատրաստվելու, ինչպես նաև միջազգային ուսանողների համար անհրաժեշտ վճարումներ կատարելու հարցերում:

    Մեր խորհրդատուները վիզայի տրամադրման գործընթացի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։

  • Կողմնորոշում

    Մեր խորհրդատուները կօգնեն ձեզ ծանոթանալ և հասկանալ այն բոլոր կարևոր տեղեկությունները, որ դուք կստանաք ձեր ընդունելության մասին իրազեկող այդքան սպասված նամակով և կից փաթեթում: Այս գործընթացը շատ կարևոր է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ուսանողական կյանքին հնարավորինս սահուն ինտեգրվելու, ինչպես նաև համալսարանում ձեր հաստատվելու գործում:

  • Տեղավորում

    Մենք կարող ենք նաև օգնել ձեզ ուսանողական կացարան ամրագրելու կամ ձեր ուսումնական վայրից ոչ հեռու գտնվող կացարան գտնելու հարցերում:

  • Ակադեմիական խորհրդատվություն/քոուչինգ և դասընթացների ընտրություն

    Միջազգային ուսանողները հաճախ օգնության կարիք ունեն արտերկրի բուհերում դասընթացների և մասնագիտական առարկաների ընտրության, ինչպես նաև իրենց մասնագիտական ոլորտում ուսումնական պլաններ կազմելու գործում։ Մեր խորհրդատուները ուրախ կլինեն աջակցել ձեզ նաև նման հարցերում։